42779 դիտում
10:32 16-09-2015
Խոշոր ավտովթար Երևանում. Nissan-ը բախվել է էլեկտրասյանը, այնուհետև՝ երկաթե դարպասին. բժիշկները պայքարում են երիտասարդ Օսիպյանների կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 00:10-ի սահմաններում Գայի պողոտայի Գյուլիքեխյան փողոցի խաչմերուկում Nissan մակնիշի 34 CՍ 446 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել էլեկտրական սյանը, այնուհետև հարվածել պողոտայի թիվ 33 հասցեի երկաթե դարպասին:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ավտոմեքենայի միջից «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել Երևան քաղաքի Նոր Նորքի 5-րդ զանգվածի Մառի փողոցի 2-րդ շենքի բնակիչներ, 24-ամյա Արամ Օսիպյանը և 20-ամյա Հայկ Օսիպյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել ՀՀ Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները և Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Հիվանդանոցից ֆոտոլրագրողին հայտնել են, որ վիրավորները գտնվում են վերակենդանացման բաժանմունքում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդները Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի ազգականներն են, սակայն, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, այդ տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, պարզապես ազգանունն է համընկել:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1918 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)