63252 դիտում
10:33 13-05-2019
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. մարզի դատական բժիշկը CHRYSLER մակնիշի ավտոմեքենայով բախվել է երկաթե դարպասին ու հայտնվել չգործող շինության մեջ. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ մայիսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 22։40-ի սահմաններում Արմավիր քաղաքի բնակիչ՝ 56-ամյա Միսակ Խաչատրյանը իր վարած CHRYSLER մակնիշի 34 QR 251 համարանիշի ավտոմեքենայով Սարդարապատ գյուղի Աբովյան փողոցում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել բաժանարար գոտու բազալտե հատվածին և առաջ ընթանալով՝ բախվել նշված փողոցի 2/1 հասցեում գտնվող չգործող փայտե պահեստի դարպասներին և մասամբ հայտնվել շինության ներսում։
Ինչպես դեպքի վայցից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Մ. Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։
Նրան առաջինը օգնության են հասել Սարդարապատ գյուղի բնակիչները և օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Արմավիրի հիվանդանոցի բժիշկները։
Բախման հետևանքով կոտրվել է շինության երկաթե դարպասներն ու ապակիները։
Դեպքի վայր են ժամանել արտակրգ իրավիճակների նախարարության փրկարա ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը, 2 մարտական հավարկ։ Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Կարեն Աբելյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Յուրա Հովհաննիսանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արմեն Խաչատրյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորն Արմավիրի մարզի դատական բժիշկն է։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 68+
68+