1242 դիտում
12:31 16-09-2015
Րաֆֆի Հովհաննիսյանը Լիբանանում հանդիպել է Արամ Ա կաթողիկոսի հետ
«Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, Հայաստանի առաջին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանն ավարտեց քառօրյա իր այցը Լիբանան՝ Մեծն Տան Կիլիկիո նստավայրում առանձին ընդունելություն ունենալով Նորին Սուրբ Օծություն Տեր-Տեր Արամ Ա կաթողիկոսի հետ:
«Ժառանգություն» կուսակցության նախագահ, Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի (ՌԱՀՀԿ) հիմնադիր Րաֆֆի Կ. Հովհաննիսյանը եւ վեհափառը քննարկեցին Հայրենիքի ու հայ ազգի առջեւ ծառացած արդի մարտահրավերներին առնչվող հարցերի լայն շրջանակ:
Րաֆֆի Հովհաննիսյանը ժամանել էր Լիբանան՝ մասնակցելու Մուսա լեռան հերոսական ինքնապաշտպանության 100-ամյակի եւ թուրքական ջարդերից մազապուրծ փրկված մուսալեռցիների ու նրանց շառավիղների կողմից հիմնված Այնջար քաղաքի 75-ամյակի տոնակատարություններին:
Նա հնարավորություն ունեցավ այնտեղ հանդիպելու համայնքի ղեկավարներին ու հպարտ շնորհավորանքի իր ուղերձը հղելու աշխարհի բոլոր ծագերից հավաքված ուխտավորներին:
Նմանատիպ նյութեր
2319 դիտում
10:15 10-08-2020
Լիբանանում գտնվող հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպել են Արամ Ա կաթողիկոսի հետ
Այս բաժնից
823 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
853 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»