211652_close_icon
views-count1804 դիտում article-date 14:34 16-09-2015

Թուրքիայում հերթական ոստիկանական մեքենան են պայթեցրել. կան զոհեր

Թուրքիայի հարավարևելյան հատվածում հերթական ահաբեկչությունն է տեղի ունեցել: Ինչպես հաղորդում են թուրքական ԶԼՄ-ները, Մարդին նահանգում գործի է դրվել ճանապարհի վրա տեղադրված ռումբը, երբ նշված հատվածով ոստիկանական ավտոմեքենա էր անցնում: Պայթյունի հետևանքով զոհվել են ոստիկանության կոմիսարը և 2 ծառայողներ: Հաքքարի նահանգում ևս նման ահաբեկչություն է տեղի ունեցել: Ճանապարհին տեղադրված ռումբի պայթյունից ոստիկաններ են ծանր վիրավորվել: Ահաբեկչությունները իրականացրել են Քրդական աշխատավորական կուսակցության զինյալները:

Նմանատիպ նյութեր