211652_close_icon
views-count5905 դիտում article-date 08:44 17-09-2015

«Գրանդ տոբակո»-ի Վարդանյանները Գերմանիայում բիզնես են հիմնում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» գրում է. «Գերմանական մամուլում օրերս հրապարակում է եղել այն մասին, որ Գերմանիայի Բուխհոլց քաղաքում, որը գտնվում է Համբուրգ երկրամասում և համանուն քաղաքից 20 կիլոմետր հեռավորության վրա է, հայկական ինչ-որ ընկերություն պատրաստվում է ծխախոտի գործարան հիմնել: Ըստ այդ հրապարակման՝ հայկական ընկերությունը 4 մլն 300 եվրո արժողությամբ գնել է ընդհանուր 6 հեկտար մակերեսով տարածք, որի վրա առկա են նաև շենք և շինություններ, քանի որ այդտեղ ժամանակին ինչ-որ գործարաններ են եղել: Հայկական ընկերության անունը չի հրապարակվում, նշվում է միայն, որ ներդրողը պատրաստվում է այնտեղ հիմնել եվրոպական շուկայի համար ծխախոտի արտադրություն: Այս լուրը հայկական ընկերություններից թերևս միայն մեկի՝ «Գրանդ հոլդինգի» հետ է ասոցացվում: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այդ «խորհրդավոր» ներդրողը հենց «Գրանդ տոբակո» ընկերության սեփականատեր Վարդանյաններն են: Բայց առավել հավանական է, որ նրանք գործարքը միջնորդավորված կնքած կլինեն` ուշադրություն չգրավելու համար»:

Նմանատիպ նյութեր