211652_close_icon
views-count3879 դիտում article-date 14:12 17-09-2015

Ռուսաստանում ադրբեջանցին սպանել է թուրքին և թաղել դին

ՌԴ Օրենբուրգի իրավապահները ձերբակալել են Ադրբեջանի 23-ամյա քաղաքացու, ով կասկածվում էր Թուրքիայի քաղաքացի Ալթան Գունգորի սպանության մեջ: Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Օրենբուրգի մարզի Նիկոլսկոյե գյուղի անտառային հատվածում ադրբեջանցին թուրքի հետ առաջացած վիճաբանության ընթացքում դանակով մի քանի անգամ հարվածել է նրան և սպանել: Այնուհետ վերջինի դին թաղել է նշված վայրում և հեռացել շրջանից: Իրավապահները Թուրքիայի քաղաքացու սպանության մեջ կասկածում են Ադրբեջանի ևս 2 քաղաքացիների և Օրենբուրգի 1 բնակչի: Նրանց ձերբակալել են Աստրախանում: Տարվում է քննություն, իսկ առաջին կասկածյալն արդեն խոստովանական ցուցմունք է տվել:

Նմանատիպ նյութեր