211652_close_icon
views-count1876 դիտում article-date 13:27 18-09-2015

Ստեփանակերտում տեղի ունեցավ «Պոլ Էլյուարի տուն» ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնարկեքի հանդիսավոր արարողությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 18-ին մասնակցել է մայրաքաղաք Ստեփանակերտի Ֆրանսիայի պուրակում քանդակագործ Թորոս Ռասթկելենյանի <<Հավերժություն>> արձանի բացմանը եւ <<Պոլ Էլյուարի տուն>> ֆրանկոֆոնիայի կենտրոնի հիմնարկեքի հանդիսավոր արարողությանը: Իր խոսքում Նախագահ Սահակյանը նշել է, որ Արցախ-Ֆրանսիա բարեկամությունը թեւակոխում է մի նոր փուլ՝ ընդգծելով, որ Ֆրանսիայի հետ բարեկամական հարաբերությունների խորացումը մեր արտաքին քաղաքականության օրակարգի կարեւորագույն ուղղություններից մեկն է: <<Ի դեմս Ֆրանսիայի՝ մենք ունենք հզոր ու քաղաքակիրթ բարեկամ երկիր, որի հետ կապված ենք բազմաթիվ խողովակներով: Ես լավատես եմ մեր երկկողմ հարաբերությունների ապագայի հանդեպ, քանի որ տեսնում եմ անկեղծ ձգտում եւ հաստատակամություն մեր եղբայրական կապերը զարգացնելու ուղղությամբ>>,- նշել է երկրի ղեկավարը: Միջոցառմանը մասնակցում էին Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ եւ պաշտոնյաներ, հյուրեր արտերկրից եւ սփյուռքից, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկացանք ԼՂՀ նախագահի մամլո ծառայությունից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր