211652_close_icon
views-count2006 դիտում article-date 15:44 18-09-2015

Եվա Կարնեյրոն կվերադառնա «Չելսի»

Լոնդոնի «Չելսիի» բժիշկներ Եվա Կարնեյրոն ու Յոն Ֆիրնը մոտ ժամանակներս կարող են վերադառնալ իրենց աշխատանքին: Արդեն սեպտեմբերի 19-ին Լոնդոնի «Արսենալի» հետ կայանալիք հանդիպմանը երկու մասնագետներն էլ ներկա կլինեն «Չելսիի» պահեստայինների նստարանին: Նախորդ շաբաթ ակոււմբը բանակցություններ է վարել բժիշկների հետ, որի արդյունքում կողմերը համագործակցությունը շարունակելու պայմանավորվածություն են ձեռք բերել: Հիշեցնենք, որ Կարնեյրոն հեռացվել էր թիմի հետ աշխատանքից՝ հանդիպումների և մարզումների ընթացքում, այն բանից հետո, երբ Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 1-ին տուրում՝ «Սուոնսիի» հետ հանդիպման (2:2) ընթացքում Ժոզե Մոուրինյոն դժգոհ էր մնացել Կարնեյրոյի գործողություններից:

Նմանատիպ նյութեր