211652_close_icon
views-count2954 դիտում article-date 08:12 19-09-2015

Ապագա կոալիցիան արդեն հայտնի է. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. «Խորհրդարանում ավարտվեցին Սահմանադրական փոփոխությունների քննարկումները, որոնց արդյունքում վերջնականապես հստակեցվեց, թե քաղաքական որ ուժերն են պատրաստվում պաշտպանել սահմանադրական փոփոխությունները, իսկ որոնք են տարբեր պատճառաբանություններով դեմ այդ փոփոխությունների անցկացմանը: ՀՀԿ-ի եւ ՀՅԴ-ի պարագան պարզ էր ի սկզբանե: Եվ ահա, երեկ նրանց միացավ նաեւ ԲՀԿ-ն, ու փաստորեն նախագծի քննարկումների արդյունքում ձեւավորվեց այն նույն քաղաքական կոալիցիան, որը ձեւավորվել էր 2007 թվականի խոհրդարանական ընտրությունից հետո՝ ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի եւ ԲՀԿ-ի մասնակցությամբ»։

Նմանատիպ նյութեր