1283 դիտում
10:11 19-09-2015
Ագրարային համալսարանի մասնագետները ներկայացրել են գյուղոլորտի զարգացման նոր ծրագրեր
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի նախաձեռնությամբ հրավիրվել էր խորհրդակցություն Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գիտական կազմի մասնակցությամբ՝ համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանի ղեկավարությամբ։ Հանդիպման նպատակն էր քննարկել նրանց կողմից ներկայացված գյուղատնտեսության ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի ներդրման հնարավորությունները:
Նախարարի խոսքով` գյուղատնտեսության ոլորտում խնդիրները շատ են և անհրաժեշտ է օգտագործել մեր ունեցած գիտական ներուժն առկա խնդիրները վերհանելու, դրանց արդյունավետ լուծումներ տալու և ոլորտին զարգացման նոր թափ հաղորդելու նպատակով:
Նախարարը նաև նշել է, որ պետք է առաջնահերթություն տալ այն առաջարկներին, որոնք իրատեսական են ֆինանսական ներդրումների առումով և հնարավորինս կարճ ժամկետում կարող են տեսանելի արդյունք ապահովել:
Ագրարային համալսարանի ռեկտոր Արշալույս Թարվերդյանն իր հերթին նշել է, որ առաջարկվել են թվով 8 ծրագրեր, որոնք կիրառական կարևոր նշանակություն ունեն և կարող են թռիչքային զարգացում ապահովել ոլորտում: Ընդ որում` միայն մեկը` կարտոֆիլի վիրուսազերծ տնկանյութի արտադրությանը վերաբերող առաջարկն է, որի համար անհրաժեշտ կլինի պետական բյուջեից ֆինանսավորում իրականացնել, մնացած ծրագրերը կարող են կյանքի կոչվել մատչելի պայմաններով վարկային ռեսուրսների տրամադրման դեպքում:
Համալսարանի մասնագետները մասնավորապես առաջարկեցին կարտոֆիլի վիրուսազերծ տնկանյութի արտադրություն ստեղծել, ինչպես նաև վերականգնել ԽՍՀՄ տարիներին մեծ համարում ունեցող ռոկֆոր և շվեյցարական պանիրների տեսակների արտադրությունը, որը մեծ օգուտ կբերի մեր երկրին: Սրա համար անհրաժեշտ կլինի ներգրավել երկարաժամկետ վարկային միջոցներ և ավելացնել արտադրության ծավալները:
Նախարար Սերգո Կարապետյանն իր հերթին առաջարկեց ՀԱԱՀ-ին կից անասնապահական ֆերմայի վերամշակման արտադրամասում նախաձեռնել այդ պանրատեսակների ցուցադրական արտադրություն:
Մասնագետները հանդես եկան նաև տոհմային այծաբուծության զարգացման առաջարկով: Նրանց խոսքով` ծրագրի արդյունավետությունը շատ բարձր է և կնպաստի այծերի կաթնատվության շեշտակի ավելացմանը։
Նախարարը նշեց, որ այծաբուծությունը մեզ համար շատ կարևոր ճյուղ է, հատկապես եթե հաշվի առնենք, որ այծի կաթից արտադրված մթերքների նկատմամբ մեծ պահանջարկ կա միջազգային շուկայում:
Քննարկվեցին նաև նռնենիների նոր այգիների հիմնման հնարավորությունները, որի միջոցով կարելի է կազմակերպել նռան գինիների և հյութերի արտադրություն` արտահանման հեռանկարով: Առաջարկվեց նաև նռան սեղանի սորտերի արտադրության վրա առանձնահատուկ ուշադրություն դարձնել, քանի որ դրանք արդեն երկու տարի հետո բերք են տալիս, և մոտ չորս տարուց հնարավոր կլինի խոսել ծրագրի արդյունքների մասին:
Ներկայացվեցին նաև առաջարկներ խաղողի այգու միջվազային տարածությունների մշակության մեքենայի արտադրության կազմակերպման ,«Բայկալ –ԷՄ-1» պրեպարատով պատրաստվող կոմպոստի, ոչ կոնտակտային եղանակով էլեկտրամելիորացմամբ Արարատյան դաշտավայրի աղուտ-ալկալի հողերի բարելավման վերաբերյալ :
Քննարկումների արդյունքում կայացվեցին որոշումներ, որոնք կփոխանցվեն ՀՀ կառավարությանը։
[b]ՀՀ գյուղատնտեսության նախարարություն[/b]
Նմանատիպ նյութեր
1495 դիտում
20:34 05-07-2021
Արցախի Պետնախարարը Հայաստանի ագրարային համալսարանի ռեկտորի հետ քննարկել է կրթական ու զարգացման մի շարք ծրագրեր
1383 դիտում
23:10 21-01-2015
Ֆրանսիացի մասնագետները Գեղարքունիքում տուրիզմի զարգացման ծրագրեր են մշակում
Այս բաժնից
895 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
916 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»