211652_close_icon
views-count2212 դիտում article-date 17:10 19-09-2015

Տեղի ունեցավ հրաձգարանի բացում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում

Սեպտեմբերի 19-ին Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում տեղի ունեցավ հրաձգարանի բացում` Հայաստանի հանրապետական կուսակցության Երիտասարդական կազմակերպության և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի համատեղ նախաձեռնությամբ: Բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության ղեկավար, ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ, ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը և ՊՆ պաշտոնատար մի շարք անձինք: Միջոցառման ընթացքում ներկայացվեց հաշվետվություն 2014-2015 ուստարում ՊՆ-ի հետ համատեղ ՀՊՏՀ ուսխորհրդի կազմակերպած միջոցառումների և բուհում ստեղծված <<Նժդեհ>> ռազմահայրենասիրական ակումբի գործունեության վերաբերյալ: Դրան հաջորդեց զոհված ուսանող-ազատամարտիկներին նվիրված երգի և տեսահոլովակի շնորհանդեսը: Երգը ստեղծվել է նույն բուհի ուսանողների կողմից: ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ողջունելով ուսանողներին և բուհի պրոֆեսորադասախոսական կազմին, շնորհավորական խոսք ուղղեց հայ հասարակությանը` Անկախության տոնի կապակցությամբ: Նախարարը խոսեց 2014 թ.-ի ընթացքում ունեցած ձեռքբերումներից, ՀՀ ՊՆ և ԿԳՆ համագործակցությունից: <<Այսպիսի միջոցառումները մեծ նշանակություն ունեն, քանի որ մենք բանակ-հասարակություն կապի շրջանակներում ամրապնդում ենք զինվորական կառույցների և ուսումնական հաստատությունների միջև կապը>>,- նշեց Նախարարը: Հաջորդիվ ուսանողների կողմից երկրի ներկա ռազմական դրության և բուհերի հետ ՊՆ հետագա համագործակցության հնարավորությունների վերաբերյալ հնչեցին հարցեր` ուղղված Նախարարին: Միջոցառման ավարտին ՀՊՏՀ որոշ ուսանողներ և պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ ՀՀ ՊՆ կողմից պարգևատրվեցին Վազգեն Սարգսյանի և Ծովակալ Իսակովի անվան հուշամեդալներով, իսկ ՀՊՏՀ ռեկտոր Կորյուն Աթոյանը բուհի կողմից հուշանվեր հանձնեց Նախարարությանը: [b]ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն [/b]

Նմանատիպ նյութեր