1879 դիտում
15:12 20-09-2015
«Փոքր Մհեր» Կրթահամալիրը անցկացրել է «Մենք Ձեր գործի շարունակողներն ենք» հայրենասիրական միջոցառումը
«Փոքր Մհեր» Կրթահամալիրը «Մենք ձեր գործի շարունակողն ենք» հայրենասիրական ծրագրի շրջանակներում այցելել է ՀՀ ամենատարբեր մարզեր՝ մերօրյա հերոսների ծննդավայրերը և կազմակերպել նրանց նվիրված
ռազմահայրենասիրական միջոցառումներ:
Սույն թվականի սեպտեմբերի 18-ին «Փոքր Մհեր» Կրթահամալիրը Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում էր : Հենց այստեղ էր ծնվել և մեծացել ուղիղ մեկ տարի առաջ ԼՂՀ սահմաններումում պայմանագրային զին. ծառայության մեջ մեր հայրենիքի սահմանները հերոսաբար պաշտպանելիս զոհված՝ ավագ լեյտենանտ Մհեր Հակոբյանը:
«Փոքր Մհեր»Կրթահամալիրը Դիլիջանի թիվ 5 դպրոցի հետ համատեղ իրականացրեց միջոցառում՝ նվիրված Մհեր Հակոբյանի հիշատակին:
Միջոցառմանը ելույթով հանդես եկան Դիլիջան քաղաքի քաղաքապետարանի ներկայացուցիչ Ալբերտ Սիմոնյանը,Դիլիջանի թիվ 5 դպրոցի տնօրեն Հովհաննես Անանյանը, Մհեր Հակոբյանի ուսանողական, ինչպես նաև ծառայակից ընկեր ավագ լեյտենանտ Ժորա Պետրոսյանը : Վերջինս իր ելույթում առանձնահատուկ կերպով ընդգծեց Մհեր Հակոբյանի հայրենասիրական ոգին ու արիությունը: Ներկա էին նաև Մհեր Հակոբյանի ծնողները և Դիլիջան քաղաքի հոգևոր առաջնորդը:
«Մենք ձեր գործի շարունակողն ենք» միջոցառման շրջանակներում «Փոքր Մհեր» Կրթահամալիրը իր ջոկերից մեկը անվանակոչեց ավագ-լեյտենանտ Մհեր Հակոբյանի անունով , ինչպես նաև պարգևատրեց նրա ծնողներին Հայկազունական փառքի մեդալով:
«Մենք ձեր գործի շարունակողն ենք» հայրենասիրական ծրագրի շրջանակներում մերօրյա հերոսներին նվիրված նորանոր միջոցառուները դեռ առջևում են :
Նմանատիպ նյութեր
1026 դիտում
17:38 16-09-2015
Կկայանա «Մենք ձեր գործի շարունակողներն ենք» հայրենասիրական միջոցառումը՝ նվիրված մերօրյա հերոսներին
Այս բաժնից
514 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
544 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2404 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը