556 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն ընդունել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարությունում ֆրանսահայ համագործակցության համակարգող Ֆլորենս Պրովենդիեի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Կալվադոսի դեպարտամենտի փոխնախագահ Մելանի Լեպուլտեն, Առնուվիլի, Լիոնի, Կլամարի ու Էքս ան Պրովանսի փոխքաղաքապետերը և այլոք։
Պատվիրակությունը քառօրյա այցով Հայաստան է ժամանել «Արարատի և Արմավիրի մարզերում փախստական բնակչության և հյուրընկալող համայնքներին աջակցության» (“Support to refugee populations and host communities in Ararat and Armavir regions”) ծրագրի շրջանակներում։
Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին և ընդգծել Ֆրանսիայի հետ ապակենտրոնացված համագործակցության կարևորությունը թե՛ վերոնշյալ և թե՛ իրականացվող ու պլանավորված այլ ծրագրերի շրջանակներում։
Հանդիպման ընթացքում ներկայացվել են ծրագրի իրականացման հիմնական դրույթները, կողմերի տեսլականները, փորձի փոխանակման առավելությունները, հայկական և ֆրանսիական համայնքների միջև սերտ համագործակցության խթանումը։
ՀՀ ՏԿԵ նախարարին կից ԼՂ-ից բռնի տեղահանվածների աջակցման հարցերով ձևավորված հասարակական խորհրդի աշխատանքային խմբի անդամ, ՏԿԵՆ վարչական վերահսկողության վարչության պետ Արկադի Չերչինյանը ներկայացրել է խմբի կատարած աշխատանքները և նշել, որ ՀՀ կառավարության նպատակն է ոչ միայն աջակցել, այլև ապահովել մեր հայրենակիցների համար Հայաստանում մշտական բնակություն հաստատելու անհրաժեշտ պայմաններ։

Նմանատիպ նյութեր
1954 դիտում
13:39 22-08-2020
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Արցախի ՏԿԶՆ պատվիրակությանը
1454 դիտում
14:11 18-05-2021
ԱԳ փոխնախարարն ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ գրասենյակի դիտորդական առաքելության պատվիրակությանը
Այս բաժնից
577 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2464 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը