1718 դիտում
20:54 20-09-2015
Այսօր Մուսալեռ ասելով հասկանում ենք հաղթանակ, հպարտություն և հայի կամք. Հրանուշ Հակոբյան
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն այսօր մասնակցել է Մուսա լեռան հերոսամարտի 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում Մուսալեռի հուշահամալիրում կազմակերպված պատարագին և հարիսայի օրհնության արարողությանը:
Ինչպես տեղեկացնում են Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից, միջոցառմանը ներկա են եղել Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, Արմավիրի թեմի առաջնորդ Տեր Սիոն եպիսկոպոս Ադամյանը, այլ պաշտոնյաներ, զբոսաշրջիկներ, ուխտավորներ:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների կողմից ՝ հայոց անմեղ նահատակների հոգիների հանգստության համար պատարագ է մատուցվել, ապա Սիոն եպիսկոպոս Ադամյանը ընթերցել է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությանը խոսքը:
Ողջունելով ներկաներին՝ ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը նշել է. «Սիրելի՛ հայրենակիցներ, այսօր, իրոք, տոն է հայոց աշխարհում. տարբեր երկրներից Հայաստան են ժամանել Մուսա լեռան հերոսների շառավիղները: Սիրով ու ջերմությամբ շնորհավորում եմ բոլորիս Մուսա լեռան փառավոր 100-ամյա տարեդարձի առիթով: Հարյուր տարի առաջ թուրքն աշխարհի երեսից որոշեց ջնջել հայ ժողովրդին՝ թողնելով միայն մեկ հայ, այն էլ թանգարանում: Իրականություն չդարձավ նրա երազանքը: Հայի անպարտ ոգին ըմբոստացավ, և մուսալեռցիները անհավասար մարտում կարողացան հաղթել: Այսօր Մուսալեռ ասելով հասկանում ենք հաղթանակ, հպարտություն և հայի կամք: Սիրելի մուսալեռցիներ շնորհակալ ենք, որ պահպանում եք մեր պապերի թողած բոլոր ավանդույթները, հատկապես խորին շնորհակալություն եմ հայտնում այնճարցիներին, որոնք մի յուրօրինակ, փոքրիկ Հայաստան են կերտել Լիբանանում և իրական Մուսալեռի ոգին ու շունչը կարողացել են պահպանել և փոխանցել սերունդներին»:
Իր խոսքում Հրանուշ Հակոբյանը ողջունել է տարբեր երկրներում և, հատկապես, Թուրքիայի Վագըվ գյուղում հաստատված մուսալեռցիներին, ովքեր, հաղթահարելով դժվարությունները, եկել են մասնակցելու միջոցառումներին:
Նմանատիպ նյութեր
1045 դիտում
10:03 11-10-2023
Անվտանգություն ասելով՝ ճիշտ չենք անում, որ հասկանում ենք միայն զենք. Փաշինյան
Այս բաժնից
745 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
619 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
424 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը