211652_close_icon

Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտություն է մեզ համար. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է Լևոն Արոնյանին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

views-count1542 դիտում article-date 15:15 19-03-2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է Հայաստանի առաջատար շախմատիստ, շախմատի համաշխարհային օլիմպիադայի եռակի հաղթող Լևոն Արոնյանին։ Լևոն Արոնյանը Հանրապետության նախագահին պատմել է առաջիկա ծրագրերի ու մրցաշարերի մասին՝ նշելով, որ բավականին հագեցած տարի է սպասվում: Նախագահ Սարգսյանը, հաջողություններ մաղթելով Լևոն Արոնյանին, մասնավորապես ասել է. «Քո յուրաքանչյուր հաղթանակ հպարտության հրաշալի պահեր է պարգևում մեր ժողովրդին»: Նախագահը վստահություն է հայտնել, որ առաջիկայում մենք նման պահեր շատ կունենանք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր