ՌԴ Կենտրոնական բանկը մեղադրել է Ադրբեջանին, Մեքսիկային, Օմանին ու Ղազախստանին նավթի գներն ապակայունացնելու մեջ
Ռուսաստանի Կենտրոնական բանկը մեղադրել է Ադրբեջանի ղեկավարությանը նավթի գներն աապակայունացնելու մեջ, գրում է NG-ն։
Սեպտեմբերյան հաշվետվության մեջ ասվում է, որ նավթային մասնագետները չեն կարողանում կայունացնել համաշխարհային շուկայում գները ԱՄՆ-ում, Ղազախստանում, Ադրբեջանում և մի շարք այլ երկրներում նավթի արդյունահանման ծավալների աճի պատճառով։
Ըստ նրանց՝ նշված երկրները խախտում են OPEC-ի (նավթ արտահանող երկրների կազմակերպություն) հետ կնքված համաձայնագիրը։
Հիշեցնենք, որ OPEC-ի անդամ և ոչ անդամ պետությունների միջև համաձայնագիր է ստորագրվել, համաձայն որի՝ նավթի արդյունահանման ծավալները պետք է կրճատվեն /OPЕC-ի անդամ երկրները՝ օրական 1.2 մլն բարելով, իսկ ոչ անդամ երկրները՝ 558 հազար բարելով/։ Սակայն Ադրբեջանը, Ղազախստանը, Օմանը և Մեքսիկան շրջանցում են այն։
Համաձայնագիրը ուժի մեջ է լինելու մինչև 2018 թվականի մարտի վերջը։