Սերգեյ Շավլո. «Սպարտակում» աչքի են ընկնում միայն Պրոմեսն ու Մովսիսյանը
Մոսկվայի «Սպարտակի» նախկին գլխավոր տնօրեն Սերգեյ Շավլոն նշել է, որ թիմում հարձակվողների դեֆիցիտ կա:
«Զե Լուիշը արագաշարժ կենտրոնական հարձակվող է, կարող է գլխով խփել, բայց նա դեռ չի հարմարվել թիմին: Իսկ նրա տեղը ո՞ւմ մտցնել, եթե չկա Մովսիսյանը: Ոչ մեկին, հարձակվող չկա:
Դա լուրջ խնդիր է «Սպարտակի» համար, քանի որ այս առաջնությունում կամ Պրոմեսն է գոլ խփում, կամ՝ Մովսիսյանը: Մնացածի մասին չեմ խոսում:
Իսկ հաշվի առնելով, որ և Մովսիսյանը, և Զե Լուիշը ավելի շատ ուժի վրա են խաղում, ապա վնասվածքներ ստանալու հավանականությունը նրանց մոտ ավելի մեծ է, քան՝ մյուսների», ասել է Շավլոն: