211652_close_icon
views-count3025 դիտում article-date 13:27 22-09-2015

Ինքնասպանություն է գործել մանկապղծության մեջ մեղադրվող ԱՄՆ-ի հավաքականի նախկին մարզիչը. տեսանյութ

Մարմնամարզության ԱՄՆ-ի օլիմպիական հավաքականի նախկին մարզիչ Մարվին Շարպը, որը մեղադրվում էր մանկապղծության և մանկական պորնոգրաֆիայի տարածման մեջ, մեկուսարանի իր խցում ինքնասպանություն է գործել: 2010 թվականին ԱՄՆ-ի մարմնամարզության լավագույն մարզիչ ճանաչված Շարպը ձերբակալվել էր այս տարվա օգոստոսի 24-ին: Ոստիկանները ներխուժել էին նրան տուն և այնտեղ հայտնաբերել մանկական պոռնոգրաֆիայի հազարավոր լուսանկարներ: Շարպին մեղադրանք էր ներկայյացվել մանկապղծության, անչափահասների հանդեպ սեքսուալ գործողությունների և մանկական պոռնոգրաֆիայի տարածման մեջ: Մարզիչը մերկ անչափահասների ֆոտոշարքերը բացատրել էր մարզական մարմնի գեղեցկությունը ընդգծելու ցանկությամբ: Մարվին Շարպը Մարմնամարզության ակադեմիան բացել էր 2011թ.: 2008թ. Պեկինի Օլիմպիական խաղերում նրա երկու սաները՝ Սամանթա Պեշեկը և Բրիջիթ Սլոանը մեդալներ նվաճեցին:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր