211652_close_icon
views-count1217 դիտում article-date 10:38 23-09-2015

Սահմանադրական փոփոխությունների հետ կապված գրեթե բոլոր առաջարկությունները տեղ են գտնելու վերջնական փաստաթղթում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդը» տեղեկացնում է, որ մինչև ԱԺ հաջորդ քառօրյան, որը մեկնարկելու է հոկտեմբերի 5-ին, ՀՀ իշխանությունները պետք է վերջնական տեսքի բերեն նոր Սահմանադրության նախագիծը ու հավելում. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով, ՀՀ իշխանությունները որոշել են ոչ մեկին չնեղացնել ու սահմանադրական փոփոխությունների հետ կապված գրեթե բոլոր առաջարկությունները տեղ են գտնելու վերջնական փաստաթղթում։ «Ժողովուրդ»-ը գրել էր, որ «սահմանադրական փոփոխությունները քվեարկության կդրվեն առաջիկա քառօրյայում, որից հետո Սերժ Սարգսյանի հրամանագրով դեկտեմբերի 6-ին հանրաքվե կնշանակվի։ Դե, իսկ հրամանագրի հրապարակման պահից սահմանադրական փոփոխությունների քարոզչությունը պաշտոնապես կմեկնարկի»։

Նմանատիպ նյութեր