211652_close_icon
views-count2535 դիտում article-date 14:26 23-09-2015

Մոսկվան խոստանում է պատասխանել Գերմանիայում ամերիկյան միջուկային ռումբերի տեղակայմանը

Մոսկվան մտադիր է պատասխանել Գերմանիայում ԱՄՆ-ի կողմից միջուկային տակտիկական մարտագլխիկների տեղակայման ծրագրերին: Այդ մասին հայտնել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Interfax-ը: «Դա կարող է հանգեցնել Եվրոպայում ռազմավարական հավասարակշռության խախտման, այդ իսկ պատճառով պահանջում է Ռուսաստանից համապատասխան քայլեր, հակազդող միջոցառումներ, որպեսզի վերականգնվի այդ հավասարակշռությունը »,-ընդգծել է Պեսկովը: Նա հավելել, որ այդ որոշումը կարող է դառնալ ևս մեկ քայլ, որը կտանի եվրոպական մայրցամաքում առկա լարվածության սրման:

Նմանատիպ նյութեր