105-ամյա ճապոնացին 100 մետրանոց վազքի համաշխարհային ռեկորդ է սահմանել
Ճապոնիայի 105-ամյա բնակիչ, «Ոսկե Բոլտ» մականվամբ Հիդեկիտի Միյաձակին նոր համաշխարհային ռեկորդ է սահմանել իր տարիքային խմբում՝ 100 մ հեռավորությունը 42.22 վայրկյանում հաղթահարելով։ Այս մասին հայտնում է Bangkok Post պարբերականը:
Եզրագիծն անցնելուց հետո տարեց մարզիկը ցուցադրել է օլիմպիական վեցակի չեմպիոն և 11 անգամ աշխարհի չեմպիոն Հուսեյն Բոլտի ավանդական հաղթական ժեստը՝ «կայծակ»։
«Դժգոհ եմ արդյունքից. ես դանդաղ էի վազում», ասել էր Միյաձակին: