211652_close_icon

Ռուսաստանը Բաղդադում ռազմական շտաբ է ստեղծել. Fox News

views-count2327 դիտում article-date 12:09 25-09-2015
Ամերիկյան Fox News հեռուստաալիքը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել է, որ Ռուսաստանը Իրաքի մայրաքաղաք Բաղդադում ռազմական գործողությունների համակարգման շտաբ է ստեղծել՝ մասնակցությամբ ռուսաստանցի, իրանցի և սիրիացի զինվորականների: Ըստ հեռուստաալիքի՝ շտաբի կազմում հանդես են գալիս ռուսական հրամկազմի ներկայացուցիչներ, սակայն չի պարզվել, թե իրաքյան կառավարության ներկայացուցիչներից ընդգրկվա՞ծ են շտաբում, թե՞ ոչ: Ռուսական կողմն առայժմ չի արձագանքել լուրերին:

Նմանատիպ նյութեր