211652_close_icon
views-count4157 դիտում article-date 17:48 25-09-2015

Ի՞նչ պատժի արժանացավ ոստիկանների հասցեին հայհոյանքներ հնչեցրած եւ նրանց աշխատանքը խաթարած Լիանան

Ինչպես տեղեկացրել էինք, 34-ամյա Լիանա Եղիազարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ՀՀ ոստիկանության Մաշտոցի բաժնի Դավթաշենի բաժանմունքում դրսեւորելով հասարակության նկատմամբ բացահայտ անհարգալից վերաբերմունք՝ շուրջ 15 րոպե վիճաբանել է ոստիկանության աշխատակիցների հետ, տվել հայհոյանքներ, որով դիտավորությամբ կոպիտ կերպով խախտել է հասարակական կարգը եւ ոստիկանության աշխատակիցների բնականոն աշխատանքը: Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ դատարանը, քննելով գործը, վճռել է Լիանա Եղիազարյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքում և դատապարտել տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի` 50.000 /հիսուն հազար/ ՀՀ դրամ գումարի չափով:

Նմանատիպ նյութեր