15464 դիտում
10:41 26-09-2015
Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածքը լցվել է խմած վարորդների ավտոմեքենաներով. մի քանի վարորդներ երկրորդ անգամ են խմած վիճակում հայտնվում «պլաշչադկայում». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 25-ին, Երևանի Ճանապարհային ոստիկանության պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 40 տրանսպորտային միջոց, որոնցից 37-ի վարորդները ավտոմեքենան վարել են ոչ սթափ (խմած) վիճակում:
Ճանապարհային ոստիկանությունը բազմաթիվ անգամ հորդորել է վարորդներին, որպեսզի չխախտեն ճանապարհային երթևեկության կանոնները և ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց չվարեն, ինչը, առաջին հերթին, բխում է հենց իրենց շահերից, մինչդեռ որոշ վարորդներ, չգիտես ինչու, իրենց համարում են «ԱՍ» վարորդ և վստահ են, որ ճանապարհային ոստիկանն իրենց չի տուգանի և անհրաժեշտության դեպքում էլ ավտոմեքենան չի տեղափոխի տուգանային հրապարակ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ՝ սեպտեմբերի 25-ին, «գաի պլաշչադկա» տեղափոխված ավտոմեքենաներից երեքի վարորդները նախկինում նույնպես ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար հանգրվանել էին «գաի պլաշչադկայում», իսկ նման վարորդների համար, ինչպես ժողովուրդն է ասում ու չի սխալվում, կարելի է ասել. «Կարմիր կովը իր կաշին չի փոխում»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
32660 դիտում
09:59 26-03-2016
Երևանի «գաի պլաշչադկան» լցվել է խմած վարորդների ավտոմեքենաներով, որոնց մեջ են նաև կին վարորդներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
12700 դիտում
18:54 21-12-2024
Տեսախցիկը արձանագրել է՝ ինչպես է Երևանում՝ Արտաշատի խճուղում, «DAF» բեռնատարը կողաշրջվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ