211652_close_icon
views-count1766 դիտում article-date 11:16 26-09-2015

Ֆրանսիայի վարչապետը իր զորակցությունն է հայտնել Միշել Պլատինիին

Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը իր զորակցությունն է հայտնել ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին, որը հաստատել է, որ ՖԻՖԱ-ի նախագահ Յոզեֆ Բլատերից 2 մլն շվեյցարական ֆրանկ է ստացել ՖԻՖԱ-ի հետ պայմանագրով նախատեսված աշխատանքների համար: Պլատինին սա ասել է Բլատերի դեմ` շվեյցարական դատախազության կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում: «Արդարադատությունն անում է իր աշխատանքը, սակայն ցանկանում եմ ընդգծել, որ Ֆրանսիայի բախտը շատ է բերել, որ Պլատինին այս երկրի քաղաքացի է: Նա մեծագույն մարզիկ էր, իսկ այժմ խոշոր մարզական պաշտոնյա է, որը գլխավորում է ՈւԵՖԱ-ն: Ես լիովին վստահում եմ նրան», ասել է վարչապետը:

Նմանատիպ նյութեր