1784 դիտում
22:29 08-07-2015
Խորվաթիայի վարչապետը Միշել Պլատինիին խնդրել է չպատժել իր երկրին. տեսանյութ
Խորվաթիայի վարչապետ Զորան Միլանովիչը նամակով դիմել է ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինիին՝ խնդրելով լուրջ պատժամիջոցներ չկիրառել երկրի ազգային հավաքականի դեմ` տհաճ միջադեպի համար:
Հիշեցնենք, որ Եվրո-2016-ի Խորվաթիա-Իտալիա խաղի ժամանակ (1:1), որը տեղի էր ունեցել Սպլիտում, ստադիոնի խոտածածկին ֆաշիստական սվաստիկա է պատկերված եղել:
«Ես հասկանում եմ, որ ամենայն հավանականությամբ, Խորվաթիայի ֆուտբոլային ֆեդերացիային կպատժեն, սակայն ՈւԵՖԱ-ին կոչ եմ անում բարեգութ գտնվել:
Խիստ պատժամիջոցները կազդեն կամ կնվազեցնեն հավաքականի հնարավորությունները՝ Եվրո-2016-ի եզրափակիչ փուլ մտնելու համար: Այն կոչնչացնի ազգային հավաքականին, խորը վերք կթողնի երկրպագուների սրտերում և ծանր հարված կհասցնի եվրոպական ֆուտբոլին», նշել է վարչապետը:
Միլանովիչը հայտարարել է, որ երկրի իշխանությունները միջադեպի առթիվ հետաքննություն են անցկացնում և հույս է հայտնել, որ չարագործները շուտով կգտնվեն: «Կոչ եմ անում թույլ չտալ, որպեսզի Եվրոպայի առաջնությունը կայանա առանց ուժեղագույն թիմերի», եզրափակել է Խորվաթիայի վարչապետը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1763 դիտում
11:16 26-09-2015
Ֆրանսիայի վարչապետը իր զորակցությունն է հայտնել Միշել Պլատինիին
13033 դիտում
15:06 22-01-2016
Անչափահաս աղջնակը դատարանից խնդրել է չպատժել իրեն հղիացրած երիտասարդին. խնդրանքին են միացել նաեւ նրա ծնողները
3696 դիտում
10:46 26-04-2017
Մեր երկրին (ոչ թե «էս երկրին») պետք է մտավոր վերնախավ. «Առավոտ»
Այս բաժնից
2242 դիտում
21:10 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ-ում Դավիթ Հովհաննիսյանը հրում վարժությունում 0 ստացավ
2902 դիտում
11:51 12-12-2024
Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր ունի 2 մասնակից
2419 դիտում
23:38 11-12-2024
Ծանրորդ Անդրանիկ Կարապետյանն անհաջող հանդես եկավ ԱԱ-ում