ՆԱՏՕ-ն իր օգնությունն է առաջարկել ՄԱԿ-ին
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը ՄԱԿ-ին առաջարկել է օգնել պատրաստել խաղաղապահ զինվորներին: Հայտարարությունը նա արել է Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասաբլեայի գագաթնաժողովում:
BBC-ի փոխանցմամբ՝ Սթոլթենբերգը նշել է, որ հանդես է գալիս ՄԱԿ-ի հետ համագործակցության միանգամից մի քանի ուղղություններ ընդլայնելուն, որոնք վերաբերում են խաղաղապահ գործողություններին:
Նա նաև նշել է, որ դաշինքը պատրաստ է ընդլայնել համագործակցությունը պաշտպանական ոլորտում. «Այժմ ավելի, քան երբևէ աշխարհն ունի ՄԱԿ-ի կարիքը»: