ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեէuկալացիայի համար իր օգնությունն է առաջարկել Հնդկաստանին և Պակիստանին
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր օգնությունն է առաջարկել՝ թուլացնելու լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև։
ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։
Նրա խոսքով, Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։
«Գլխավոր քարտուղարը նաև խորը մտահոգություն է հայտնել Հնդկաստանի և Պակիստանի միջև աճող լարվածության կապակցությամբ և շեշտել է, որ անհրաժեշտ է խուսափել առճակատումից, որը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների։ Նա առաջարկել է իր բարի ծառայությունները լարվածության թուլացման ջանքերին աջակցելու համար», - լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Դյուժարիկը։