1320 դիտում
13:15 29-09-2015
Սովորում ենք վարել հեծանիվ Գյումրիում եւ Իջեւանում. ֆոտոռեպորտաժ
Սեպտեմբերի 26-ին եւ 27-ին “եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ” ծրագրի շրջանակներում տեղի ունեցա հեծանվային անվճար դասընթացներ Գյումրի եւ Իջեւան քաղաքներում, որը կազմակերպել էին «Կոկա-Կոլա» ընկերությունը, Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, Գլոբալ Շեյփերս Երեւան-ը եւ «ՄԱՐՕԳ» կրեատիվ գործակալությունը:
Դասընթացների ընթացքում յուրաքանչյուր մասնակցի հատկացվում էր մեկ ժամ, որի ընթացքում մարզիչներն անհատապես սովորեցնում էին հեծանիվ վարել: : Գյումրի եւ Իջեւան քաղաքներից 100-ից ավել մասնակից էր նախօրոք գրանցվել ֆեյսբուքյան էջի միջոցով: Իսկ մարզիչների թվում կային նաեւ կամավորներ Գյումրիից եւ Իջեւանից, ովքեր մեծ եռանդով օգնում էին սկսնակներին Գյումրու դասընթացին մասնակցած երիտասարդներից մեկը ոգեւորությամբ նշեց. «Անչափ ուրախ եմ, որ նմանատիպ միջոցառումներ են կազմակերպվում մեր քաղաքում: Այս ծրագիրը մեծ ակտիվություն մտցրեց, բոլորը հետաքրքրվում են եւ սպասում շարունակության»:
Սեպտեմբերի 27-ին դասընթացը շարունակվեց Իջեւանի գլխավոր հրապարակում: «Երբ իմացա այս նախագծի մասին շատ ուրախացա, որ մեր քաղաքում եւս նման միջոցառում է կազմակերպվել: Քանի որ լավ եմ վարում, գրանցվեցի որպես մարզիչ եւ այժմ օգնում եմ ընկերներիս սովորել վարել: Բավականին բարդ աշխատանք է, բայց այն միտքը, որ մասնակցություն եմ ունենում առողջ ապրելակերպի տարածմանը մեր քաղաքում, ոգեւորում
է ինձ եւ մյուս մարզիչներին: Իմացա, որ շուտով մեծ հեծանվային մարաթոն է լինելու Երեւանում, պատրաստվում եմ մասնակցել նաեւ այդ միջոցառմանը»,- նշեց Իջեւանցի մարզիչներից մեկը:
Նշենք նաեւ, որ հոկտեմբերի 17-ին Երեւանում տեղի կունենա սպորտային մեծ փառատոն, որը կմեկնարկի հեծանվային մարաթոնով: Մասնակցել կարող են բոլորը՝ նախօրոք գրանցվելով հետեւյալ հղումով. http://on.fb.me/1NBm3aF:
[b]Եղիր ԱԿՏԻՎ, ապրիր ԱՌՈՂՋ...
[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
Նմանատիպ նյութեր
948 դիտում
16:29 07-04-2020
Նոր որոշում՝ պարետից. կթույլատրվի հեծանիվ վարել և սպորտով զբաղվել միայն առավոտյան ժամը 6:00-ից մինչև 10:00–ը
1264 դիտում
09:23 07-06-2024
«Հեծանիվն ազատություն է, կեցցե հեծանիվը»․ Փաշինյանը հեծանիվ է վարել քաղաքացիների հետ
Այս բաժնից
754 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
595 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
703 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված