ԵԽԽՎ նախագահը խիստ քննադատության է ենթարկել Ադրբեջանին
Ստրասբուրգում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի նստաշրջանում Եվրոպայում մարդու իրավունքների ոլորտի թեմայով հանդես է եկել ԵԽԽՎ նախագահ Անն Բրասերը:
Turan-ի փոխանցմամբ՝ Բրասերը, մասնավորապես, ընդգծել է ԵԽ անդամ պետություններում մարդու ոտնահարումների դեպքերը:
Նա նշել է ադրբեջանցի իրավապաշտպան Անար Մամեդլիի անունը, ով ազատազրկման մեջ է գտնվում իր գործունեության համար: Բրասերը ընդգծել է, որ Ադրբեջանի իշխանություններըն այն աստիճան չեն հարգում իրենց քաղաքացինեին ու մարդու իրավունքների ոլորտը, որ նույնիսկ ինքը թույլտվություն չի ստացել այցելելու Մամեդլիին, երբ գտնվում էր Ադրբեջանում:
«Ադրբեջանում խոսքի ազատության և իրավունքների սահմանափակման խայտառակ իրավիճակի վատթարացումը վկայում է այն մասին, որ Ադրբեջանի իշխանությունները չեն հարգում Եվրոպայի խորհրդի հիմնարար արժեքները: Դա անթույլատրելի է: Մըահոգիչ են նաև Լեյլա և Արիֆ Յունուսների, Հադիջա Իսմայլովայի նկատմամբ դատավճիռները»,-ասել է ԵԽԽՎ նախագահը: