Մոուրինյոն խիստ քննադատության է ենթարկել Լյուկ Շոուին
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խիստ քննադատության է ենթարկել թիմի պաշտպան Լյուկ Շոուին` նշելով, որ վերջինս առանձնապես չի ձգտում բարելավվել իր խաղը:
«Ես նույնիսկ չեմ կարող համեմատել, թե ինչպես են մարզումների ժամանակ աշխատում Լյուկ Շոուն և նույն Էշլի Յանգը, Դարմիան և Դեյլի Բլինդը: Համեմատությունը ակնհայտորեն Շոուի օգտին չէ: Նա պարզապես ձգտում չունի:
Նա համարվում է Անգլիայի հավաքականի պաշտպան, բայց դա չի նշանակում, որ ավտոմատ պետք է կազմում տեղ ունենա: Վերցրեք Ջո Հարթին. հավաքականի դարպասապահը ցանկանում էր խաղալ և հանուն դրա հեռացավ Իտալիա», ասել է Մոուրինյոն:
21-ամյա Շոուն այս մրցաշրջանում մանկունյանցիների կազմում մասնակցել է ընդամենը 15 խաղի: Վերջին անգամ նա խաղադաշտում է եղել փետրվարին: