1259 դիտում
22:13 29-09-2015
Դեսպան Ղազարյանը աշխատանքային այցով մեկնել է Սարդինիա
Սեպտեմբերի 25-ին կայացավ Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանի աշխատանքային այցը Սարդինիա:
Կղզու Մանդաս քաղաքում տեղի ունեցավ դեսպանի հանդիպումը քաղաքապետ Մարկո Պիզանուի և Իտալիայի քաղաքապետարանների ազգային ասոցիացիայի նախագահ Ումբերտո Օպուսի հետ: Կողմերը քննարկեցին հայ-իտալական հարաբերություններին, երկու երկրների տեղական ինքնակառավարման մարմինների միջև կապերի զարգացմանը և Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչմանն առնչվող հարցեր:
Այնուհետև զրուցակիցները միասին մասնակցեցին «Ճամփորդական գրականության 9-րդ միջազգային փառատոնի» բացման արարողությանը: Փառատոնում կայացան Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նվիրված երկու գրքերի շնորհանդեսներ: Ներկայացվեցին Անտոնիա Արսլանի «Փայտե մարգարիտների աղմուկը» և Ալեսսանդրո Արամուի, Աննա Մացցոնեի ու Ջիան Միկալեսսինի «Հայկական ցեղասպանություն. 100 տարվա լռություն» գրքերը:
Փառատոնի բացմանը հաջորդեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված «Ասսադակա» Իտալա-արաբական և Միջերկրածովյան կենտրոնի կողմից կազմակերպած Ռոմոլո Էուկալիտոյի «100-ամյա լռություն. ցեղասպանության վերջին վերապրածները» խորագրով լուսանկարչական ցուցահանդեսի բացումը:
Թե Փառանոտի և թե ցուցահանդեսի բացմանը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդի շուրջ ելույթներ ունեցան դեսպան Սարգիս Ղազարյանը, Մանդասի քաղաքապետ Մարկո Պիզանուին, Իտալիայի քաղաքապետարանների ազգային ասոցիացիայի նախագահ Ումբերտո Օպուսը, Փառատոնի գեղարվեստական տնօրեն Ռիկարդո Մոստալլինո Մուրջիան, և այլոք:
Նույն օրը Մանդասի քաղաքային խորհրդի կողմից դեսպան Ղազարյանին շնորվեց Մանդասի Պատվավոր քաղաքացու կոչում:
Սարդինիայի մայրաքաղաք Կալյարիում կայացավ դեսպան Ղազարյանի հանդիպումը Սարդինիայի փոխնահանգապետ Ռաֆաելե Պաչիի հետ: Կողմերը քննարկեցին Հայաստանի և Սարդինիայի միջև հարաբերությունների զարգացման հնարավորությունները՝ հատկապես կարևորելով առևտրատնտեսական և մշակույթի ոլորտներում կապերի ամրապնդման անհրաժեշտությունը:
Սարդինիա այցի ընթացքում դեսպան Սարգիս Ղազարյանը հարցազրույցներ տվեց տեղական առաջատար “RADIOLINA” ռադիոկայանին և նահանգային “L’Unione Sarda” օրաթերթին: Դեսպանի հանդիպումները և Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները լուսաբանվեցին տեղական զանգվածային լրատվամիջոցների կողմից:
Նմանատիպ նյութեր
1480 դիտում
22:24 12-10-2015
ՀՀ դեսպան Ղազարյանը աշխատանքային այցով մեկնել է Լեհաստանի Սկիերնևիցե քաղաք
Այս բաժնից
760 դիտում
10:55 22-12-2024
Սիրիայում տեղի ունեցածը մեծ վտանգ է մեզ համար․ «ՀայաՔվե»
2119 դիտում
10:00 22-12-2024
Դիլիջանի համայնքապետը շարունակում է շուկայականից ցածր գներով հողեր օտարել Երևանի բնակիչներին. Ոսկան Սարգսյան
751 դիտում
09:55 22-12-2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար