35767 դիտում
22:47 29-09-2015
Վթար-վրաերթ Երևանում. բախվել են Toyota-ն և Opel-ը. Toyota-ն հայտնվել է մայթին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 29-ին վթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Բաղրամյան պողոտայի և Դերենիկ Դեմիրճյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 23-ամյա Գեորգի Արաբյանի վարած Toyota Camry մակնիշի 58 ZZ 555 համարանիշի և 68-ամյա Ռուբերտ Իսկանդարյանի վարած Opel մակնիշի 34 VA 833 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդ Գ. Արաբյանը և վրաերթի ենթարկված Աբովյան քաղաքի բնակիչ 26-ամյա Կառլեն Մարտիրոսյանը տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց, Toyota-ի ուղևոր Երևանի բնակիչ Թինա Խոսրովյանը տեղափոխվել է Արամյանց բժշկական կենտրոն, Opel-ի վարորդ Ռ. Իսկանդարյանը տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն, Opel-ի ուղևոր Երևանի բնակիչ 46-ամյա Նունե Երիցյանը և վրաերթի ենթարկված Երևանի բնակիչ 22-ամյա Դավիթ Մանուկյանը տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Վիրավորներին հիվանդանոցներ են տեղափոխել օպերատիվորեն վթարի վայր ժամանած 1-03 շտապօգնության բրիգադները:
Բախման հետևանքով Toyota-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց բախվել ծառին և 20 մետր ընթանալով հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ հետիոտները Toyota-ի կողմից վրաերթի են ենթարկվել մայթին:
Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 8 հրշեջ փրկարարական ջոկատը և ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները, Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի և պետի տեղակալ Աշոտ Սայադյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից վթարի վայր է ժամանել հատկապես կարևոր գործերով քննիչ Դավիթ Մարտիրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
[color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)