49065 դիտում
13:29 30-09-2015
Հարազատները ցավով ասում են. «Միայն Աբովյանի ծննդատանը մահացած երեխայի դին կդնեն մոր կրծքին». ի՞նչ է մտածում առողջապահության նախարարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի բնակիչներ, ամուսիններ, 28-ամյա Տաթև Գրիգորյանն ու 33-ամյա Ռուբեն Գրիգորյանը այս օրերին իրենց ընտանեկան հարկի տակ պետք է ուրախություն նշեին, բայց ցավով սգում են իրենց երեխայի կորուստը:
Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ռուբենի հայրը զայրացած ու արդարացիորեն բարձրաձայնում էր. «Սեպտեմբերի 25-ին, ժամը 23:30-ի սահմաններում Աբովյանի հիվանդանոցի ծննդատանը Տաթևիս տղա երեխան մահացած է ծնվում: Պատճառը մանկաբարձ-գինեկոլոգ Գայանե Քոչարյանը և վիրաբույժ Սլավիկ Օհանյանն են եղել: Սեպտեմբերի 24-ին մեր ընտանիքի անդամներին կանչում են հիվանդանոց՝ վիրաբույժ Ս. Օհանյանին ծանոթացնելու համար՝ ասելով, որ պետք է պայմանավորվենք, թե որ օրը կեսարյան հատում պետք է կատարվի: Առողջ երեխա է եղել, նույնիսկ անունն էինք որոշել՝ Տիգրան: Սակայն բժշկական հետազոտմամբ պարզվել է, որ երեխան ունեցել է հետույքային առաջադրություն, որից հետո՝ տոտիկային, և այդ օրերին նրանք պարտավոր էին կեսարյան հատմամբ երեխային լույս աշխարհ բերեին:
[color=#EF2929]
Տաթևը ոչ մի առողջական խնդիր չի ունեցել: 6 տարի ամուսնացած են եղել: Նրանց առաջնեկը՝ 5 տարեկան Գրիգորս, ամեն անգամ ասում է՝ պապիկ, բա Տիգրանը ո՞ւրա, պապի, Տիգրանիկը ե՞րբ ա շորերը հագնելու»՝ ցույց տալով մեր կողմից նախորօք Տիգրանի համար գնված հագուստները:
Մենք լավ գիտենք, որ երեխային հետ չենք բերի, սակայն ուզում ենք, որպեսզի մեղավորները, իսկ որ մեղավորներ կան, պատասխան տան իրենց կատարած անփույթ ու անմարդկային վերաբերմունքի համար, որպեսզի հետագայում մեկ ուրիշ ծնող այդ վիշտը չապրի, ինչը հիմա մենք ենք ապրում:
Ցավալի է նաև այն, որ Աբովյանի հիվանդանոցում մահվան դեպք է եղել, իսկ նրանք չեն բարեհաճել այդ մասին հայտնել ոստիկանություն: Ճիշտ է, հիվանդանոցում մեզանից գումար երբևէ չեն պահանջել, բայց ավելի լավ է պահանջեին, բայց էրեխու գլուխը չուտեին: Անմարդկային վերաբերմունքը հասել է այնտեղ, որ մահացած երեխայի դին դնում են մոր կրծքին: Էլ ի՞նչ անուն տաս: Նման վերաբերմունք միայն թուրքը կաներ:
Զարմանում ենք, որ այսքանից հետո առողջապահության նախարարության պատասխանատուներն էլ ոչ գվվում են, ոչ բվվում են: Երևի ջայլամի քաղաքականություն են ընտրել և գլուխները մտցրել են ավազի մեջ, մինչդեռ ես կոմունիստների ժամանակվա մարդ եմ: Էդ ժամանակ, եթե նման դեպք տեղի ունենար, մի քանի մարդիկ հրաժեշտ կտային իրենց պաշտոններին, իսկ մեզ մոտ Սլավիկի նման խիրուրգն արդարանում է՝ ասելով, թե ինքը տոհմական գինեկոլոգ է»: [/color]
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնելու հակառակ կողմի տեսակետը:
Մանրամասները՝ Գագիկ Շամշյանի տեսանյութում:
Աբովյանի ծննդատան վիրաբույժ Սլավիկ Օհանյանը:
[img]/ups/images/0843493001443618163607625.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8237 դիտում
18:54 03-06-2014
Գյումրիի «Ծննդատանը» մահացած նորածնի հարազատները վիրավորված են նրանից, որ մահացած երեխային դրել են մոր կրծքին
52912 դիտում
17:23 02-03-2016
Արտակարգ դեպք Արմավիր ծննդատանը. 21-ամյա մոր երեխան ծնվել է մահացած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ