211652_close_icon
views-count52915 դիտում article-date 17:23 02-03-2016

Արտակարգ դեպք Արմավիր ծննդատանը. 21-ամյա մոր երեխան ծնվել է մահացած. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` մարտի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Արմավիր բժշկական կետրոնի ծննդատուն է տեղափոխվել Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակչուհի, 21-ամյա Վալյա Մադաթյանը: Ինչպես Արմավիրի մարզից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ` Վ. Մադաթյանը որովայնի ցավեր է ունեցել, ով 5 ամսական հղի է և հարազատների հետ այցելել է Արմավիր ծննդատուն, որտեղ բժշկի կողմից կատարվել է անհրաժեշտ բժշկական օգնություն և ըստ բժիշկների` նրա մոտ առաջացել է ծննդաբերության արգանդի լարվածություն և ցավեր: Բժիշկները անհրաժեշտ գործողություններ կատարելուց հետո խորհուրդ են տվել, որպեսզի հիվանդը գնա տուն ու եթե ցավերը կրկնվեն` նորից այցելեն Արմավիր ծննդատուն: Վ. Մադաթյանը ծննդատանը ունեցել է բուժող բժշիկ, ով գինեկոլոգ Բելլա Կարապետյանն է և վերջինս միշտ իր հսկողության տակ է պահել Վ. Մադաթյանին: Այսօր ժամը 12:00-ին Վ. Մադաթյանը տեղափոխվել է ծննդատուն, որտեղ պտուղը մահացած է ծնվել և, ըստ բժշիկների` պատճառը վիժումն է եղել: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր