3585 դիտում
14:49 30-09-2015
Հայ-ադրբեջանական սահմանին այլևս չպետք է միջադեպեր լինեն. Ֆրանսիայի նախագահ
Ֆրանսիան կոչ է անում բոլոր բոլոր շահագրգիռ կողմերին հետևել, որպեսզի այլևս ոչ մի միջադեպ տեղի չունենա հայ-ադրբեջանական սահմանին: Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում իր ելույթից հետո տված մամլո ասուլիսում:
Ելիսեյան պալատի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Օլանդը, պատասխանելով Ադրբեջանի կողմից ագրեսիայի ցուցաբերման վերջին դեպքերի վերաբերյալ լրագրողների հարցին, ասել է, որ Փարիզն արդեն պատասխանատվություն է զգում, քանի որ Ֆրանսիան համանախագահող երկիր է այն կառույցի, որի նպատակը հակամարտության կարգավորման ուղի գտնելն է, մի հակամարտության, որը պատերազմի ժամանակ և նրանից հետո բազմաթիվ մարդկանց կյանք է խլել:
«Այդ իսկ պատճառով մենք բոլոր շահագրգիռ կողմերին խնդրում ենք հետևել, որպեսզի այլևս սահմանին նման միջադեպեր տեղի չունենան: Մենք ջանքեր ենք գործադրում, որպեսզի շարունակենք մեր միջնորդությունը»,-ասել է Օլանդը:
Նմանատիպ նյութեր
1847 դիտում
13:42 14-03-2021
Անցած երկու օրերին հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն գրանցվել
1750 դիտում
19:14 31-03-2021
Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ
Այս բաժնից
772 դիտում
22:38 27-12-2024
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ԿԲ հանդիսավոր ընդունելությանը
1918 դիտում
22:25 27-12-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
943 դիտում
21:36 27-12-2024
Մատենադարանում առաջին անգամ ցուցադրվել են մագաղաթյա բացառիկ ձեռագրեր