1565 դիտում
20:46 21-04-2021
Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ
ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական իրավիճակն ապրիլի 20-ին և 21-ին փոփոխության չի ենթարկվել: Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
Այս մասին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Ըստ աղբյուրի՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունից ստացված տեղեկատվության համաձայն՝ ԱԱԾ սահմանապահ զորքերի պատասխանատվության տակ գտնվող Գորիս-Կապան միջպետական ավտոճանապարհի Որոտան-Դավիթ Բեկ հատվածում ևս սահմանային միջադեպեր չեն արձանագրվել:
ՀՀ ՊՆ-ից նաև հայտնում են, որ ՀՀ զինված ուժերի և ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վերահսկում են սահմանային իրավիճակը սահմանագոտու ամբողջ երկայնքով և կատարում առաջադրված խնդիրները:
Նմանատիպ նյութեր
1678 դիտում
19:14 31-03-2021
Հայ-ադրբեջանական սահմանին միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ
2044 դիտում
09:04 15-09-2022
Գիշերը հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել. ՀՀ ՊՆ
2709 դիտում
11:46 15-09-2022
Ժամը 11:00-ի դրությամբ՝ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ
Այս բաժնից
889 դիտում
16:59 18-10-2024
Ադրբեջանը Հայաստանին հրավիրել է մասնակցելու COP29-ին