6901 դիտում
08:41 01-10-2015
Միջադեպ «Հրազդան» ՔԿՀ-ում. «զոն նայող» Անդրանիկը ծեծի է ենթարկել Գրիշային՝ «Խուժան» մականունով.«Ժողովուրդ»
«Ժողովուրդը» գրում է. «Արտառոց դեպք է տեղի ունեցել ՀՀ արդարադատության նախարարության ենթակայության տակ գտնվող «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում: «Ժողովուրդ»-ին հասած տեղեկություններով՝ սեպտեմբերի 27-ին, ժամը 13:00 սահմաններում, ՔԿՀ-ի, այսպես ասած, «զոն նայող» Անդրանիկը ծեծի է ենթարկել մեկ այլ դատապարտյալի՝ ոմն Գրիշային, որը դատապարտյալների շրջանում հայտնի է «Խուժան» մականունով:
«Ժողովուրդ»-ը բազմիցս է անդրադարձել քրեակատարողական հիմնարկներում տիրող իրավիճակին եւ մասնավորապես «զոն նայողների» ինստիտուտին: Հայտնի իրողություն է, որ Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում դատապարտյալների միջեւ գոյություն ունի հստակ հիերարխիա: Ամենավերջում կանգնածը տվյալ ՔԿՀ-ի «նայողն» է: Այս համակարգը, որպես կանոն, ՔԿՀ վարչակազմի կողմից հատուկ խրախուսվում է, եւ «նայողները», որպես կանոն, օժտվում են հատուկ արտոնություններով:
Ավելին՝ նաեւ քրեակատարողական հիմնարկների դատապարտյալներն ու նրանց հարազատներն են շարունակում բարձրաձայնել քրեակատարողական հիմնարկներում տարիներ շարունակ գործող «զոն նայողներ»-ի ինստիտուտի մասին, նրանց դրած «նալոգների» մասին: Շատ են եղել դժգոհությունները, որ եթե շատ մարդիկ իրենց հարազատներին ժամանակին գումար չհասցնեն, ապա նրանց կյանքը վտանգված կլինի:
Եվ, ահա, սեպտեմբերի 27-ին «Հրազդան» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցած միջադեպը հենց այս ամենի վառ ապացույցն է»:
Նմանատիպ նյութեր
30308 դիտում
09:23 02-11-2017
Գորիսի ՔԿՀ-ում ստուգումներից հետո անհետացել է «զոն նայող» Կարոն. «Ժողովուրդ»
14846 դիտում
09:40 19-01-2018
«Արմավիր» ՔԿՀ-ի «զոն նայող»-ին տեղափոխել են պատժախուց. «Ժողովուրդ»
21620 դիտում
19:38 11-10-2021
Քանի՞ «օրենքով գող» ու «զոն նայող» է դատվում Շիրակի մարզում․ դատախազի պարզաբանումը. aravot.am
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2227 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1099 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»