30308 դիտում
09:23 02-11-2017
Գորիսի ՔԿՀ-ում ստուգումներից հետո անհետացել է «զոն նայող» Կարոն. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մեզ հայտնի դարձավ, որ հոկտեմբերի 31-ին իրավապահ մարմինները դիմակավորված ներխուժել են Գորիսի ՔԿՀ և սկսել են բոլոր խցերում ստուգումներ իրականացնել՝ ընդ որում, տակնուվրա անելով ամեն ինչ: Այս ստուգումները դուր չեն եկել կալանավորներին ու դատապարտյալներին, որոնք սկսել են դժգոհություն արտահայտել և մեծ աղմուկ բարձրացնել: Շատ արագ իրավապահներին հաջողվել է կարգավորել իրավիճակը:
Սակայն այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկություններ հասան, թե այդ ստուգումներից հետո անհետացել է Գորիսի քրեակատարողական հիմնարկի «զոն նայող» Կարոն:
Նկատենք, որ ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժինը, անդրադառնալով ՔԿՀ-ում կալանավորների բունտին, «Ժողովուրդ»-ին հայտնեց, որ նման բան չկա՝ փոխարենը հայտնելով, որ նյութեր են նախապատրաստվում «Գորիս» քրեակատարողական հիմնարկում որոշ դատապարտյալների և կալանավորված անձանց կողմից ոչ իրավաչափ վարքագիծ դրսևորելու կապակցությամբ: Ասել է, թե ՔԿ վարչությունը չի հերքում, որ Գորիսի ՔԿՀ-ում առնվազն անկառավարելի իրավիճակ է եղել»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6898 դիտում
08:41 01-10-2015
Միջադեպ «Հրազդան» ՔԿՀ-ում. «զոն նայող» Անդրանիկը ծեծի է ենթարկել Գրիշային՝ «Խուժան» մականունով.«Ժողովուրդ»
14846 դիտում
09:40 19-01-2018
«Արմավիր» ՔԿՀ-ի «զոն նայող»-ին տեղափոխել են պատժախուց. «Ժողովուրդ»
21617 դիտում
19:38 11-10-2021
Քանի՞ «օրենքով գող» ու «զոն նայող» է դատվում Շիրակի մարզում․ դատախազի պարզաբանումը. aravot.am
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»