ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են Սիրիայում Ռուսաստանի ռազմական գործողությունները
Նյու Յորքում տեղի է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի և Թուրքիայի արտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուի միջև հանդիպում, հաղորդում է Ria Novosti-ն:
Ինչպես հայտնել է ԱՄՆ Պետդեպի պաշտոնական ներկայացուցիչ Ջոն Քիրբին, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Սիրիայում ռուսական ռազմաօդային ուժերի գործողությունները՝ ԻՊ-ի դեմ:
Շոշափվել են նաև փախստականների ճգնաժամը, խոսքի ազատությունը և տարածաշրջանային այլ հարցեր: