1971 դիտում
19:27 04-10-2015
Մեզ համար անընդունելի է այն, որ ռմբակոծվել են Հայաստանի տարածքները, ծանր զինատեսակներ են օգտագործվել խաղաղ բնակչության դեմ. Բորդյուժա
Հավաքական անվտանգության Պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) համար անընդունելի է այն, ինչ վերջին շրջանում տեղի է ունեցել հայ-ադրբեջանական սահմանին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, «Բաղրամյան» զորավարժարանում այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան:
«Մեզ համար անընդունելի է այն, որ ռմբակոծվել են Հայաստանի տարածքները, ծանր զինատեսակներ են օգտագործվել խաղաղ բնակչության դեմ: Նման դեպքերը մեզ համար բացարձակ անընդունելի են»,- հայտարարել է Բորդյուժան:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նաև ընդգծել է, որ իրենց անհանգստացնում է այն հանգամանքը, որ ՀԱՊԿ խորհրդի, Կազմակերպության անդամ պետությունների ղեկավարների արտաքին գործերի նախարարների հայտարարարությունները հարևան երկրի` Ադրբեջանի վրա որևէ ազդեցություն չեն թողնում: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի, որպեսզի ԼՂ հակամարտությունը խաղաղ կարգավորում ստանա, և իրավիճակն ավելի չսրվի:
Նրա խոսքով՝ ներկայում Իրաքում, Սիրիայում և աշխարհի այլ «թեժ կետերում» տիրող իրավիճակը հաշվի առնելով` չպետք է թույլ տալ, որ ևս մեկ «թեժ կետ» առաջանա:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»