Ջրհեղեղի հետևանքով Օլլանդի հայրական տունը հայտնվել է ջրի տակ
Ֆրանսիայում ջրհեղեղի հետևանքով երկրի նախագահ Ֆրանսուա Օլլանդի հայրական տունը հայտնվել է ջրի տակ: Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է հենց նախագահ Օլլանդը՝ ջրհեղեղի հետևանքով վնասներ կրած բնակավայրեր այցելության ժամանակ:
«Ինչպես գիտեք, սա իմ հոր ու մյուս բարեկամների բնակավայրն է: Բարեբախտաբար, նրանք չեն տուժել, բայց հայրական տունը հայտնվել է ջրի տակ», -հայտարարել է նա, փոխանցում է ТАСС-ը:
Նշենք, որ Ֆրանսիայի Ռիվերյե շրջանում ուժգին հեղեղումների հետևանքով նույնիսկ զոհեր են եղել, որոնց թիվը հասել է 16-ի: