211652_close_icon
views-count773 դիտում article-date 14:41 05-10-2015

ՀՀ ԱԺ նախագահը ցավակցել է Հովհաննես Զանազանյանի մահվան կապակցությամբ

ԱԺ նախագահի ցավակցական ուղերձում ասվում է. «Խոր ցավով տեղեկացա հայկական ֆուտբոլի լեգենդներից մեկի՝ Երեւանի «Արարատ»-ի երկարամյա ավագ Հովհաննես Զանազանյանի մահվան մասին: Նրա մահով կորցրինք մեր ֆուտբոլի եւ մասնավորապես «Արարատ 73»-ի ամենախարիզմատիկ, տաղանդավոր եւ հարգանք վայելող դեմքերից մեկին, ով հայկական ֆուտբոլի չխամրող եւ հպարտություն պարգեւող էջերի տարեգիրներից մեկն էր: Հովհաննես Զանազանյանը խորհրդանշում էր հայրենական սպորտի հաջողությունն ու մեր ֆուտբոլի ոսկյա ժամանակները, որոնք դրական էներգիա էին տալիս տարբեր տարիքի մարզասերների: Խորապես ցավակցում եմ Հովհաննես Զանազանյանի հարազատներին, մերձավորներին, նրա ֆուտբոլային տաղանդի երկրպագուներին եւ կիսում բոլորի վիշտը»:

Նմանատիպ նյութեր