1011 դիտում
15:03 05-10-2015
Իրանը մտադիր է 7 միջազգային օդանավակայան կառուցել մայրաքաղաք Թեհրանի մոտակայքում
Իրանի ճանապարհային ու քաղաքային զարգացման նախարար Աբբաս Ախունդին հայտարարել է, որ Իրանի իշխանությունները պատրաստվում են մայրաքաղաք Թեհրանի շուրջը 7 միջազգային օդանավակայան կառուցել: Այդ մասին հայտնել է Fars գործակալությունը:
Նախնական կանխատեսումներով՝ օդանավակայանների շինարարությունը ավարտին կհասցվի մինչև 2025 թվականը: Ախունդին նաև նշել է, որ բոլոր օդանավակայանները կունենան օրական մինչև 400 օդանավ ընդունելու հնարավորություն:
«Իմամ Խոմեյնիի անվան միջազգային օդանավակայանը ներկա դրությամբ ընդունում և ճանապարհում է 6 մլն ուղևորների: Հաջորդ տարի կբացվի ևս մեկ տերմինալ՝ 5 մլն ուղևորի թողունակությամբ»,-ասել է Ախունդին:
Օդանավակայանների կառուցումը կարժենա մոտ 20 մլրդ դոլար:
Նմանատիպ նյութեր
1138 դիտում
23:28 05-06-2023
Վրաստանը ցանկանում է Թբիլիսիում նոր օդանավակայան կառուցել
1130 դիտում
09:15 04-07-2015
Իրանը և «վեցյակը» քննարկելու են Թեհրանի դեմ կիրառվող զենքի էմբարգոյի հարցը
Այս բաժնից
1048 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
3961 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1087 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին