211652_close_icon
views-count1952 դիտում article-date 08:23 06-10-2015

ՀԷՑ-ը գնելու գործարքը զուտ բիզնես տեսակետից, մեղմ ասած, իմ սրտով չէ. Կարեն Կարապետյան. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Դեռեւս այս տարվա մայիսին «Տաշիր» ընկերութան նախագահ Սամվել Կարապետյանի եղբայրը՝ ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, նշել էր, թե «ՀԷՑ-ի գնման կամ նույնիսկ ցանկության մասին այս պահին խոսակցություն անգամ լինել չի կարող»: Արդեն իսկ հայտնի է, որ Ս. Կարապետյանի ընկերությունը գնել է ՀԷՑ-ը, ուստի Կարեն Կարապետյանից հետաքրքրվեցինք, թե ինչու էր ժամանակին հերքում դա: «Այսօր էլ այդ գործարքը զուտ բիզնես տեսակետից, մեղմ ասած, իմ սրտով չէ: Սակայն այլ բան է անձնական տեսակետը ընտանիքին պատկանող բիզնեսի վերաբերյալ եւ բիզնես հետաքրքրությունն ընդհանրապես, այլ բան է երկրի ու պետության շահը»,-պատասխանեց նա»:

Նմանատիպ նյութեր