211652_close_icon
views-count1070 դիտում article-date 12:52 06-10-2015

Եմենում գնդակոծել են հյուրանոցը, որտեղ իջևանել էր այդ երկրի վարչապետը.կան զոհեր

Եմենի Ադեն քաղաքում գնդակոծության է ենթարկվել «Ալ-Քասր» հյուրանոցը, որը որպես ժամանակավոր նստավայր էր ծառայում այդ երկրի վարչապետ Խալեդ Բախայի համար, հաղորդում է CNN-ը: Առայժմ հայտնի չէ, թե ովքեր են կանգնած ահաբեկչության հետևում, սակայն դրա հետևանքով զոհվել է 12 մարդ, որոնց մեջ կան Արաբական Միացյալ Էմիրությունների բանակայիններ: Ոստիկանությունը փակել է դեպի հյուրանոց տանող բոլոր փողոցները: Վարչապետը չի տուժել:

Նմանատիպ նյութեր