1422 դիտում
10:08 07-10-2015
Չեմ կարծում՝ Քոչարյանի ասածը որևէ ազդեցություն է ունենալու գործընթացի վրա. Վարդան Պողոսյան. «Ժամանակ»
«Ժամանակ»-ը զրուցել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Վարդան Պողոսյանի հետ, ով անդրադարձել է ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից սահմանադրական փոփոխությունների նախագծի վերաբերյալ արտահայտած տեսակետներին:
[b]-Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ սահմանադրական փոփոխությունը տանում է քաղաքական մենաշնորհի և կոմունիստական հասարակարգի, և սա միայն իր տեսակետը չէ: [/b]
-Ես բացարձակապես չեմ կիսում այդ գնահատականները և կոմունիստական սահմանադրությունների հետ համեմատելը բացարձակապես անտեղի եմ համարում, և նաև երևի արդյունքն այն բանի, որ չեն կարողանում իրարից տարբերել տարբեր սահմանադրությունների տրամաբանությունն ու բովանդակությունը:
[b]-Այնուամենայնիվ, ի՞նչ եք կարծում՝ Քոչարյանի այս հայտարարությունը ի՞նչ ազդեցություն կունենա «ոչ»-ի ճակատի պայքարի վրա, և հնարավոր համարո՞ւմ եք սահմանադրական փոփոխությունների տապալումը այս փուլից հետո: [/b]
-Չեմ կարծում, որ Քոչարյանի ասածը որևէ ազդեցություն է ունենալու այս գործընթացի վրա: Նա 10 տարի չի եղել քաղաքական թատերաբեմում, նրա գնահատականները ես դիտարկում եմ որպես մասնավոր անձի ասած կամ կատարած հայտարարություններ:
Նմանատիպ նյութեր
1576 դիտում
20:08 24-05-2023
Զախարովան իմ ասածը չի կարող մեկնաբանել, ինքն իմ ասածը պետք է ականջին օղ անի պարզապես. Նիկոլ Փաշինյան
Այս բաժնից
1162 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
943 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
949 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»