3387 դիտում
10:36 07-10-2015
Առաջնագծից մոտ 50 կմ-ի վրա արձանագրվել են հակառակորդի ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքներ. ԼՂՀ ՊՆ
Հոկտեմբերի 6-ին և լույս 7-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, ի տարբերություն նախորդ օրերի, հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտել է հրաձգային զինատեսակներից: Այդ մասին հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ադրբեջանական զինուժը ինքնաձիգերից, դիպուկահար հրացաններից, գնդացիրներից և “ Իստիգլալ ” տիպի հրաձգային զինատեսակներից հայկական դիրքերի ուղղությամբ արձակել է շուրջ 1900, իսկ 60 մմ-ոց ականանետից` 3 կրակոց:
Բացի հրադադարի ռեժիմի խախտման դեպքերից, առաջնային գծից մոտ 50 կմ խորության վրա արձանագրվել են նաև հակառակորդի ռազմաօդային ուժերի ուսումնական թռիչքներ:
[b][i]Պաշտպանության բանակի առաջապահ ստորաբաժանումները վստահորեն հետևել են ադրբեջանական զինուժի կողմից ձեռնարկվող բոլոր գործողություններին և անհրաժեշտության դեպքում դիմել համապատասխան քայլերի:
[/i][/b]
Նմանատիպ նյութեր
4866 դիտում
12:16 13-07-2016
Ադրբեջանը շփման գծի մոտ ուսումնամարտական թռիչքներ է իրականացնում. ներգրավված է 12 ինքնաթիռ և 41 ուղղաթիռ. ԼՂՀ ՊՆ
Այս բաժնից
1360 դիտում
23:02 20-10-2024
Ադրբեջանական բանակի սպա է մահացել
991 դիտում
22:35 20-10-2024
Վրաստանի նախագահը միացել է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» խորագրով ընթացող երթին
1009 դիտում
19:53 20-10-2024
Թբիլիսիում ընթանում է «Վրաստանն ընտրում է Եվրամիությունը» ընդդիմության հանրահավաքը