Ռեփփեր Թիմաթին նոր տեսահոլովակ է ներկայացրել Պուտինի ծննդյան տարեդարձի կապակցությամբ. տեսանյութ
Հոկտեմբերի 7-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ծննդյան օրն է: Այսօր նա դարձավ 63 տարեկան:
Այդ առիթով ռուս ռեփփեր Թիմաթին ՌԴ նախագահին նվիրված նոր տեսահոլովակ է թողարկել: Այն համացանցում տեղադրվել է հոկտեմբերի 6-ին: Կոչվում է «Лучший друг» (Լավագույն ընկեր): Նկարահանվել է Կարմիր հրապարակում:
Բացի այդ, ռեփփերը սոցցանցերում #МойЛучшийДругЭтоПрезидентПутин հեշթեգով ակցիա է սկսել, որտեղ բոլոր ցանկացողները կարող են շնորհավորել Ռուսաստանի նախագահին: