Էրդողանը սպառնում է, որ կհրաժարվի ռուսական գազից
Վերջին օրերին սահմանին գրանցված օդային միջադեպերի առնչությամբ Ռուսաստանի հետ հարաբերությունների սրման պատճառով Թուրքիան կարող է վերանայել ռուսական գազի գնման հարցը, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
«Նա պետք է զգայուն լինի այդ հարցերում: Մենք Ռուսաստանից բնական գազի թիվ 1 գնորդն ենք համարվում, իսկ դրա կորուստը լուրջ կորուստ կարող է լինել Ռուսաստանի համար»,-Ճապոնիա կատարելիք այցի ընթացքում օդանավում լրագրողների հետ զրույցում ասել է Էրդողանը:
Նա հավելել է, որ Անկարան կարող է նաև վերանայել ռուսական նախագծով Աքքույա ատոմային էլեկտրակայանի շինարարության հարցը: